ԱՄՆ-ում վաճառել են 50 տարի առաջ ԽՍՀՄ-ից դուրս բերված եզակի Mercedes-Benz


ԱՄՆ-ում վաճառել են 50 տարի առաջ ԽՍՀՄ-ից դուրս բերված եզակի Mercedes-Benz
Հունվար 23 18:28 2017

ԱՄՆ-ում կայացած աճուրդում 6.6 միլիոն դոլարով վաճառել են եզակի Mercedes-Benz ավտոմեքենան, որը 50 տարի առաջ դուրս էր բերվել ԽՍՀՄ-ից, հաղորդում էcomments.ua-ն։
Sotheby՚s աճուրդային տան հայտարարության մեջ նշված Է, որ 540К Special մոդելի շարքում արտադրվել է 25 ռոդստվերներից (հանով իտանիքով երկտեղանի ավտոմոբիլ) ոչ ավելի: Վաճառքի հանված մոդելը արտադրվել է 1939 թվականին:
540K շարքի «Մերսեդեսներն» առաջին անգամ ներկայացվել են 1936 թվականին։ Վաճառքի հանված մոդելը Երկրորդ աշխարհամարի ավարտից հետո հայտնվել է խորհրդային դիվանագետների ձեռքում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղ մեքենան գնել է Արթուր Լեշտինը։ Ավելի ուշ ավտոմեքենան հայտնվել է շվեդ թարգամնիչ Ալֆ Յոհանսոնի ձեռքում։



loading...