«Միթսուբիշին» վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային, ապա բախվել է կայանված միկրոավտոբուսին


«Միթսուբիշին» վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային, ապա բախվել է կայանված միկրոավտոբուսին
Հունիս 23 17:18 2017

Հունիսի 22-ին, ժամը 12.00-ին, «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մալաթիայի փողոցի թիվ 9 տան մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որից հետո բախվել է կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ-3221» մակնիշի միկրոավտոբուսին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց,

Կատարվում է քննություն: