Գյումրիում բնակիչներն աթոռներ են տեղադրել ջրափոսերում, որպեսզի մարդիկ չընկնեն դրանց մեջ (լուսանկարներ)


Գյումրիում բնակիչներն աթոռներ են տեղադրել ջրափոսերում, որպեսզի մարդիկ չընկնեն դրանց մեջ (լուսանկարներ)
Հունիս 23 17:13 2017

Արդեն մեկ ամիս է, ինչ Գյումրու ավտոկայանը Վարդանանց հրապարակին կապող Շահումյան փողոցում առկա ջրափոսերի կողքին աթոռներն են տեղադրված: Աթոռները դրվել են, որպեսզի մեքենաները չհայտնվեն ջրափոսերի մեջ: Գյումրեցիները աթոռներին «Անվտանգություն և առաջընթաց» պաստառներ են փակցրել:

«Մեկ ամսից ավելի անցում էի Գյումրի ավտոկայարանից դեպի հրապարակ տանող Շահումյան փողոցի սկզբնամասում գտնվող այս խորը ջրափոսերի, և դրանց մեջ չընկնելու համար հարևանությամբ ապրող մարդկանց կողմից դրված աթոռախմբի մնացորդների կողքով, և զգում էի, որ այդ կոմպոզիցիային վերնագիր էր պակասում...»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Պետրոսյանը՝ տեղադրել լուսանկարները: