Որքա՞ն գումար և ի՞նչ ունեցվածք ունեն ՀՀԿ նոր կին պատգամավորները


Որքա՞ն գումար և ի՞նչ ունեցվածք ունեն ՀՀԿ նոր կին պատգամավորները
Հունիս 23 16:47 2017

Armday.am-ն ուսումնասիրում է խորհրդարանի նոր կին-պատգամավորներին, ովքեր 15-ն են: Իշխող ՀՀԿ խմբակցությունում կա 7 կին պատգամավորներ, որոնցից 2-ն են նոր սկսել իրենց օրենսդիր գործունեությունը: Նրանք են Շուշան Սարդարյանը և Ջեմմա Բաղդասարյանը:  Երկուսն էլ ԱԺ են եկել գործադիրից: 

Շուշան Սարդարյանը վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն էր՝ հասարակական հիմունքներով: Ավելի վաղ եղել է նաև Կարապետյանի մամուլի քարտուղարը, երբ վերջինս զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը: Իսկ ահա 2001-2017թթ. Սարդարյանն աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության պետ: ՀՀԿ անդամ է: ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Սարդարյանի տարեկան եկամուտը կազմում է 7,829,000 դրամ: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3,000,000 դրամ:
Որպես շարժական գույք Սարդարյանը հայտարարագրել է BMW X5 3.0 I մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Սարդարյանի անշարժ գույքը կազմում է նրա բնակարանը և հողամասը:

Ջեմմա Բաղդասարյանը եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Բաղդասարյանը ՀՀԿ անդամ է 2005 թ, 2012թ.՝ ՀՀԿ խորհրդի անդամ, 2013թ.՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ: Պատագամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Նրա տարեկան եկամուտը կազմում է 2,839,000 դրամ, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 1,000,000 դրամ: Բաղդասարյանը հայտարարգրել է 1 հողամաս, այլ տվյալներ նրա ներկայացրած հայտարագրում ներկայացված չեն:



loading...