Մեսսին ճանաչվել է թիմի` մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստը


Մեսսին ճանաչվել է թիմի` մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստը
Հունիս 23 16:20 2017

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է թիմի` մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստը, փոխանցում է Sports.ru-ն:

Արգենտինացին 5-րդ անգամ է արժանանում այս մրցանակին, որը տրվում է լրագրողների քվեարկությամբ յուրաքանչյուր մրցաշրջանի արդյունքներով:

Ավելի վաղ Մեսսին այս մրցանակը ստացել էր 2009/10, 2010/11, 2012/13 և 2014/15 մրցաշրջաններում: Անցած տարի «Բարսայի» ամենաարժեքավոր ֆուտբոլիստ էր ճանաչվել Լուիս Սուարեսը: