Ինչ ապրանքանիշեր են նախընտրում աշխարհի ամենաազդեցիկ կանայք (լուսանկարներ)


Ինչ ապրանքանիշեր են նախընտրում աշխարհի ամենաազդեցիկ կանայք (լուսանկարներ)
Հունիս 23 14:34 2017

Քաղաքական դաշտի աստղերը այժմ փոփ աստղերից ոչ պակաս ճանաչված են։ Աշխարհի գլխավոր նորությունները գալիս են փոխարինելու ժամանցային հաղորդումներին։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախընտրական քարոզարշավները, որոնք կապված են Brexit-ի հետ, մրցակցում են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոույի հետ։ Այս խաղում ընդգրկվում են բոլոր դետալները. ժեստերը, ինտոնացիան, եւ, իհարկե, զգեստապահարանը։

Այս խաղին միանում է ոչ միայն դեղին մամուլը, այլ նաեւ լուրջ հրատարակչությունները (Telegraph UK, The Guardian), իսկ քաղաքական գործչի կարգավիճակը հետաքրքիր է անգամ նորաձեւության ամսագրի գլխավոր խմբագրին։

Հիլարի Քլինթոն.

Նա իր աշխատանքային գործունեության գրեթե ողջ մասն անկացրել է քաղաքական դաշտում եւ էլ ում, եթե ոչ իրեն, կարելի է անվանել քաղաքական նորաձեւության գլխավոր իկոնաներից մեկը։ Նա իր ճանապարհը սկսել է 1972թ. դեմոկրատների թեկնածու Ջորջ Մակգրովենի նախընտրական շտաբում, հետո աշխատել իրավաբան, իսկ ամուսնու հաղթանակից հետո գլխավորել առողջապահության բարեփոխումների կոմիտեի օպերատիվ կոմիտեն։ 2000 թ. սկսում է Հիլարիի ինքնուրույն կարիերան, երբ նա սենատում ներկայացնում է Նյու Յորքի նահանգը։ 2007 թ. տիկին Քլինթոնը հայտարարեց նախագահական արշավում մասնակցելու իր մտադրության մասին։ Գրեթե տասը տարի նա պայքարում էր նվիրական պաշտոնի համար։ Նրա կերպարները զուսպ են, սակայն էլեգանտ։ Վերջին նախընտրական պայքարի ժամանակ նա դարձավ նորաձեւության իկոնա (իր ոճաբան, Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի շնորհիվ)։ Քլինթոնը հաճախ էր ներկայանում Ralph Lauren, Giorgio Armani եւ Andrew Gn ապրանքանիշերի հագուստով։ Աքսեսուարներից նախապատվությունը տալիս է դասականին. Mikimoto մարգարիտներին, Chanel եւ Manolo Blahnik լոդոչկաներին։

 

Անգելա Մերկել.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Forbes-ի կողմից 11 անգամ ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կին։ Չնայած դրան՝ նրա զգեստապահարանն անդադար քննադատվում է։ Մերկելի ոճը գերմանական պրագմատիզմի դրսեւորում է։ Նա նախընտրում է մեծ կոճակներով ժակետներ եւ կոնքերից լայնացող տաբատներ։ Նրա հագուստների մեծամասնության հեղինակը համբուրգյան դիզայներ Բետինա Շենբախն է։2000-ականների սկզբին նա կրում էր գերմանացի այլ դիզայներ Աննա ֆոն Գրիզհայմի հագուստները։ 2008-ին Մերկելը Օսլոյի օպերային թատրոնի բացմանը հենց այդ դիզայների հագուստով էր, նույն շորով նա ներկայացել է նաեւ Բայրետյան փառատոնի բացմանը, 2012թ.։ Մերկելի համեստ զգեստապահարանը լրացնում են ֆրանսիական Longchamp ապրանքանիշի պայուսակներն ու գունավոր վերնազգեստը՝ գնված 1996թ. Կալիֆորնիայում։

 

Թերեզա Մեյ.

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոնսերվատիվ հայացքներ ունի ինչպես քաղաքականության, այնպես էլ նորաձեւության ասպարեզում։ Նա նախընտրում է բրիտանական ապրանքանիշեր։ Նրա ֆավորիտների թվում են L.K. Bennett, Daniel Blake եւ Amanda Wakeley ապրանքանիշերը։ Որպես կանոն հանրային մարդիկ փորձում են միեւնույն զգեստը չհագնել պաշտոնական միջոցառումներին, սակայն Մեյը շրջանցում է այդ կանոնը։ L.K. Bennett ապրանքանիշի ժակետը նա բազմիցս է կրել՝ համադրելով ինչպես տաբատների, այնպես էլ կիսաշրջազգեստների հետ։ Թերեզա Մեյի եւս մեկ դիզայներներից է Վիվյեն Վեստվուդը։ Թերեզա Մեյը սիրում է արտասովոր կոշիկներ։ Նա կրում է Russell & Bromley բոտֆորները, Beverley Feldmen-ից վագրային պրինտով լոդոչկաներ։ Բացի այդ, աքսեսուարների նրա հավաքածուն բաղկացած է Hobbs եւ Anya Hindmarch ապրանքանիշերից։

 

Ելիզավետա երկրորդ թագուհի.

Ելիզավետա երկրորդ թագուհու զգեստապահարանը լի է վառ իրերով։Սկսած 2002թ. թագուհու ոճով զբաղվում է Անժելա Քելին։ Նա թագուհու համար ստեղծում է հատուկ հագուստներ եւ բնակվում Բուքինգերյան պալատում, որպեսզի ամեն վայրկյան օգնության հասնի թագուհուն հագուստի ընտրության հարցում։ Քելին նշում է, որ թագուհին խնայողաբար է վերաբերում հագուստին հատկացվող գումարին, այդ պատճառով էլ չափավոր է գնումների հարցում։ Արքայական տան հագուստի եւս մեկ մատակարարը Launer աքսեսուարների ապրանքանիշն է։ Թագուհին կրում է բացառապես այդ ապրանքանիշի պայուսակներ։ 1941թ. հիմնված ընկերությունն ամեն տարի ստեղծում է չորս պայուսակ թագուհու անհատական պատվերով։ Նրա սիրած մոդելներն են՝ Diva-ն եւ Traviata-ն։