Ավտոբուսում ուղևորուհու պայուսակից դրամապանակ էր գողացել


Ավտոբուսում ուղևորուհու պայուսակից դրամապանակ էր գողացել
Հունիս 23 14:30 2017

Հունիսի 22-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ առկա էր գումար:

Արմեն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 16.50-ին, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում մի ուղևորուհու պայուսակից:

Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1952 թ. ծնված Ցողիկ Հ.-ին:
Կատարվում է հետաքննություն:



loading...