Շվեյցարական ֆրանկ, եվրո, դոլար, հողամասեր. Արա Բաբլոյանի ունեցվածքը


Շվեյցարական ֆրանկ, եվրո, դոլար, հողամասեր. Արա Բաբլոյանի ունեցվածքը
Հունիս 23 13:58 2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բավականին լուրջ ֆինասնական կարողությունների տեր է: Ուսումնասիրելով նրա՝ բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը, նշենք, որ նրա տարեկան եկամուտը կազմել է 13,507,000 դրամ, որը գոյացել է աշխատավաձից և տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից:

Որպես անշարժ գույք Բաբլոյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, 10 հողամաս և 1 հողին ամրակայված այլ անշարժ գույք: Որպես անշարժ գույք ոչինչ հայտարագրված է:

Բաբլոյանի հանձնած փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 11,000,000 և 12,700, 000 դրամ, ինչպես նաև 21,300 և 10,000 դոլար:

Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 21,543,000 դրամ, 17,250 ԱՄՆ դոլար, 9,500 եվրո և 7,000 շվեյցարական ֆրանկ:

Նշենք, որ Արա Բաբլոյանը ԱԺ նախագահ է ընտրվել 2017թ. մայիսի 18-ին: