Ավտովթարներ Արարատի մարզում. նույն հատվածում բախվել են «07»-ը, Toyota-ն, «02»-ն ու ЗИЛ-ը. կան վիրավորներ


Ավտովթարներ Արարատի մարզում. նույն հատվածում բախվել են «07»-ը, Toyota-ն, «02»-ն ու ЗИЛ-ը. կան վիրավորներ
Հունիս 23 13:37 2017

Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 34 CՍ 327 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 TD 079 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։Հարությունյանի գլխավորությամբ։

Մինչ տեղում ՃՈ հետաքննիչը նյութեր էր նախապատրաստում և դեպքի վայրի տեղազննություն էր կատարում, ВАЗ 2102 մակնիշի 27 ԼՍ 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվում է իր առջևով ընթացող ЗИЛ մակնիշի 01 ՍՕ 408 համարանիշի ավտոմեքենային։

Մանրամասները՝ այստեղ: