Ո՞ր ոլորտներում են իրականացվում ներդրումներ


Ո՞ր ոլորտներում են իրականացվում ներդրումներ
Հունիս 23 13:11 2017

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, թե  ներդրումնեի ծավալի մոտավորապես 37-40 տոկոսն արդեն իրականացվել է: Կարայանն ասաց, թե  իրավասու չեն անուններ հրապարակել, քան որ դա առևտրային գաղտնիք է:

Անդրադառնալով Տաջիկստանի պատվիրակության վերջերս կայացած այցին, ասաց, որ իրենք համագործակցության ակնկալիք ունեն, որպեսզի ապրանքաշրջանառությունն աճի: «Կոնկրետ ոլորտների մասով ունենք պայմանավորվածություններ: Մոտ ժամանակներս՝ օգոստոսի վերջ- սեպտեմբերին, նորից տաջիկական կողմից այց կլինի, նաև մենք այց կկատարենք: Միևնույն ժամանակ մենք բիզնես ֆորում իրականացրեցինք, որի արդյունքում 8-9 պայմանագրեր ստորագրվեցին կազմակերպությունների կողմից»,-ասաց նա, հավելելով, որ  պայմանավորվածությունները վերաբերում են հիմնականում գյուղմթերքի վերամշակման ոլորտին է և ՀՀ-ից որոշակի ապրանքի արտահանման: Նա նշեց,ո ր համագործակցության լուրջ հեռանկար ոնեն ոսկեգործության և ադամանդագործության բնագավառում:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, որ եթե ազատ մրցակցային պայմաններ լինեն ներդրումները շատ կլինեն, Սուրեն Կարայանն ասաց, որ այդ պայմանները կան, սակայն հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար անընդհատ քայլեր են ձեռնարկում: Նրա խոսքով՝ ներդրողները կգայթակվեն Հայաստանում ներդրումներ կատարելով, կգան կներդնեն և դուք էլ կտեսնեք:
Հարցին, թե կարող ենք ասել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, նա ասաց.«Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա կարող եմ վստահաբար ասել՝ այո»:

Ինչ վերաբերում է ԵՄ-ից ներդրումներին, ապա Կարայանն ասաց, թե բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, եվրոպական երկրներից բազմաթիվ գործընկերներ այցելում են Հայաստան:
«Հայաստանի ներդրումերի ակումբը ներկայումս ուումնասիրությունները մոտենում է ավարտին և մոտ ժամանակ իրենք կհրապարարկեն, թե որ ոլորտներում են իրականացվում ներդրումներ: Դեռ կես տարին առջևում է, որը քիչ չէ»,-հավելեց նա: