Բարեկարգում են Ստեփանակերտի փողոցները


Բարեկարգում են Ստեփանակերտի փողոցները
Հունիս 23 13:04 2017

Մայրաքաղաքի բարեկարգմանն ուղղված ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի գլխավոր` Ազատամարտիկների և Կ.Ալվարյան փողոցի խաչմերուկից մինչև Դավիթ Բեկ փողոցի հետ խաչվող հատվածը /լուսակիրների մոտ/, կատարվում է բարեկարգում: Ներկայումս ծրագրի առաջին փուլն է ընթացքի մեջ: Հեռացվում են արդեն իսկ մաշված սալիկները, որոնք վաղուց կարիք ունեին նորի փոխարինման: Հարթեցման աշխատամնքներից հետո կիրականացվի ասֆալտապատում: Անհրաժեշտության դեպքում կապալառու ընկերությունը պատրաստ է վերափոխելու հնամաշ եզրաքարերը:



Տարածքում ,,Վիրաժ,, ՍՊԸ շինարարական կազմակերպությունն է աշխատում: Պատվիրատուն Ստեփանակերտի քաղաքապետարանն է: Վերահսկողությունն իրականացնում է Քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչությունը:

Նշենք, որ այս ծրագրով ասֆալտապատվել են մայրաքաղաքի կենտրոնական ու երկրորդային մի շարք փողոցներ: Աշխատանքները կատարվում են պետբյուջեի միջոցների հաշվին: