Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը դուրս են գալիս «Երկիր ծիրանի» խմբակցությունից


Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը դուրս են գալիս «Երկիր ծիրանի» խմբակցությունից
Հունիս 23 12:52 2017

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը դուրս են գալիս խմբակցությունից: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, նրանք հայտարարել են լրագրողների հետ հանդիպմանը:

Պետրոսյանն ու Պարակշիևը  շարունակելու են իրենց գործունեությունը ավագանիում՝ որպես անկախ անդամներ: 

Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նրանց նկատմամբ անվստահություն էր հայտնել Երևանի քաղաքացու շահերին դավաճանելու համար և կոչ էր արել վայր դնել մանդատները:

Դրան հաջորդել էր Պետրոսյանի ու Պարակշիևի  հայտարարությունը այն մասին, որ իրենք մանդատները վայր չեն դնի:

Պարակշիևի խոսքով՝ իրավական խնդիր չկա և «Ավագանու մասին» օրենքը թույլ է տալիս իրենց գործել որպես անկախ ավագանիներ: