Ողբերգական դեպք Կապանում. Վարորդը «Մերսեդեսը» վարելիս հանկարծամահ է եղել. ուղեւորուհին իրեն դուրս է նետել (լուսանկարներ)


Ողբերգական դեպք Կապանում. Վարորդը «Մերսեդեսը» վարելիս հանկարծամահ է եղել. ուղեւորուհին իրեն դուրս է նետել (լուսանկարներ)
Հունիս 23 11:59 2017

Սյունիքի մարզում, այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մելիք Ստեփանյան փողոցում՝ ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ վարորդը՝ Կապանի բնակիչ 56-ամյա Սուրիկ Աֆթանդիլյանն իր վարած Mercedes մակնիշի 34 VM 549 համարանիշի ավտոմեքենայով վարելու ընթացքում բախվել է Մ. Ստեփանյան փողոցի պատնեշին։

Ավտոմեքենայում եղել է նաեւ Կապանի բնակչուհի 60-ամյա Էռնա Հ.-ն, ով, տեսնելով, որ վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Սուրիկ Աֆթանդիլյանն անհատ տաքսու վարորդ էր եւ Mercedes-ը շահագործում էր որպես տաքսի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Աֆթանդիլյանը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։