Հուլիսի 4-ին՝ ԱԺ արտահերթ նիստ


Հուլիսի 4-ին՝ ԱԺ արտահերթ նիստ
Հունիս 23 11:41 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը առաջարկեց ՀՀ ԱԺ նախագահին ներկայացնել որոշման նախագիծ, համաձայն որի կառավարությունն առաջարկում է հուլիսի 4-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ նիստ նախատեսված է հուլիսի 6-ին, որի ընթացքում քննարկվելու է 2016 թվականի պետական բյուջեի կատարողականը: