«Ռեստարտ» ենք տալիս մեր աշխատանքը. վարչապետ


«Ռեստարտ» ենք տալիս մեր աշխատանքը. վարչապետ
Հունիս 23 11:19 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ երեկ ԱԺ-ում հաստատված կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրին, եւ այդ առնչությամբ հանձնարարական տվեց գործադիրի անդամներին: «ԱԺ-ի կողմից երեկ հավանության արժանացավ կառավարության 2017-22թթ. Ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր ոլորտի զարգացման եւ գործողությունները հստակ ժամկետներով: Հաշվի առնելով ծրագրի իրականացման փուլի մեկնարկը եւ կառավարության՝ հանրությանը հաշվետվողականությունը հանձնարարում եմ. Հանրապետական գործադիր մարմնի անդամներին մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-22 թթ. Համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների շարք, հստակ սահմանելով պատասխանատուներին եւ կատարման ժամկետները»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը  նաեւ հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում կատարել փոփոխություններ եւ լրացումներ 2017 թվականի թիվ 122 ՀՀ Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների մասին կառավարության որոշման մեջ: Նա նաեւ հանձնարարեց իրականացնելու դեպքում հանրությանը տեղեկատվություն տրամադրել:
«Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նոր ռեժիմով, վեցօրյա աշխատանքային ռեժիմ եւ ադապտացնում ենք մեր ծրագիրը նախկին մեր միջոցառումներին»,- եզրափակեց վարչապետը: