Դուբայում մինչեւ տարեվերջ մտադիր են ինքնակառավարվող օդային տաքսի գործարկել


Դուբայում մինչեւ տարեվերջ մտադիր են ինքնակառավարվող օդային տաքսի գործարկել
Հունիս 23 10:08 2017

Դուբայի ճանապարհատրանսպորտային վարչությունը մտադիր է մինչեւ տարեվերջ փորձնական շահագործել ինքնակառավարվող օդային տաքսի, որոնք կառավարելու համար անհրաժեշտ չէ օդաչուի արտոնագիր։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է գերմանական Velocopter (E-volo) ընկերության հետ, որը ուղեւորատար մուլտիկոպտերների մշակումով է զբաղվում։

Սերիական ուղեւորատար Volocopter 2X մուլտիկոպտերը ապրիլին է ներկայացվել։ Այն ունի մարտկոցների ինը անկախ համակարգեր, որոնք կարող են ընդամենը 40 րոպեում լիցքավորվել արագ ռեժիմով,եւ 2 ժամում՝ սովորական ռեժիմով։ Թռիչքի առավելագույն ժամանակը 30 րոպե է, առավելագույն արագությունը 100 կմ/ժ։ Դատարկ մուլտիկոպտերը 290 կգ է կշռում ու կարող է մինչեւ 160 կգ բեռ տեղափոխել կամ էլ միջին կազմվածքի տեր երկու մարդու։ Այն ունակ է թռչել ավտոնոմ ռեժիմով՝ հանձնարարված երթուղով, նաեւ կառավարվել ցամաքից՝ օպերատորի կամ էլ օդաչուի կողմից։