«Ժողովուրդ». Արտեմ Ասատրյանը պարզապես թերանում է ոլորտի խնդիրները լուծելու հարցում և մատնված է անգործության


«Ժողովուրդ». Արտեմ Ասատրյանը պարզապես թերանում է ոլորտի խնդիրները լուծելու հարցում և մատնված է անգործության
Հունիս 23 09:55 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Եվ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները:

Պատճառն այն է, որ նախարարությունը այդ սարքերը ձեռք բերելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքները, սակայն, մրցույթին մասնակցած մյուս ընկերությունները բողոքարկել են: Ու հիմա արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները:

Երբ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ստացված ահազանգի հետքերով դիմեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պարզաբանեցին, որ հրատապության կարգով մրցույթ է հայտարարված, ու նախատեսված է ձեռք բերել 78 լսողական սարք: Միայն թե սա հազիվ խնդրին ամբողջական լուծում տա, առավել ևս, երբ նախարար Արտեմ Ասատրյանը պարզապես թերանում է ոլորտի խնդիրները լուծելու հարցում և մատնված է անգործության»:

Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: