«ՀԺ». Արգելակված, մեղքի զգացումով. Ի՞նչ հոգեվիճակի մասին են վկայում վարչապետի «խորհրդարանական» գրառումները


«ՀԺ». Արգելակված, մեղքի զգացումով. Ի՞նչ հոգեվիճակի մասին են վկայում վարչապետի «խորհրդարանական» գրառումները
Հունիս 23 08:51 2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր եւ ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել:

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանին խնդրեցինք վերլուծել վարչապետի նկարած պատկերները:

«Սովորաբար այդ կարգի նկարները կոչվում են ավտոմատ, չգիտակցված կամ մեխանիկական գրառումներ, եւ գրաֆոլոգիայում շատ կարեւոր նշանակություն ունեն: Եվրոպական շատ երկրներում մարդուն աշխատանքի ընդունելիս այդ տեսակ նկարներին մեծ ուշադրություն են դարձնում: Եթե այդ փաստերը կան, շատ ավելի ինֆորմատիվ են դրանք, քան նույնիսկ ձեռագիրը»,- նախ ասաց Սամվել Խուդոյանը, ապա անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի նկարածներին ընդհանուր առմամբ՝ նկատեց, որ այն աչքի է ընկնում ավարտուն ու ամբողջական լինելով, ինչը վկայում է նկարողի համապատասխան բնավորության, գործը մինչեւ վերջ հասցնելու վճռականության մասին:

Ինչ վերաբերում է նկարում երեւացող երկրաչափական պատկերներին, հոգեբանի գնահատմամբ` այդպիսի եռանկյունները տրամաբանության վրա հիմնվող, կամային, մի քիչ ագրեսիվ անձնավորության բնութագրեր են:

Վարչապետի նկարած պատկերների մեջ Սամվել Խուդոյանը ամենահետաքրքրականը համարեց խաչը:

«Գրաֆոլոգիայում խաչը սովորաբար մեղքի զգացման սիմվոլն է համարվում: Այսինքն, ըստ գրաֆոլոգիայի, եթե մարդը խաչեր է նկարում, այն էլ` այսքան մեծ, ուրեմն դա ակնհայտորեն վկայում է ինչ-որ հզոր մեղքի զգացման մասին»,- վերլուծեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում