Ռուսաստանում պատրաստվում են Սաուդյան Արաբիայի թագավորի այցին


Ռուսաստանում պատրաստվում են Սաուդյան Արաբիայի թագավորի այցին
Հունիս 22 23:41 2017

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ արդեն պատրաստվում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի այցին: Այդ մասին գրում է RIA Novosti-ն:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ հրավերն արդեն եղել է և Սաուդյան Արաբիան այն չի մերժել: Ամենայն հավանականությամբ այցը շատ չի ուշանա, և կլինի մոտ ապագայում: Դա բխում է երկու երկրների շահերից: