Ագոպ «Always On". հաջողված աշխատանքի բաղադրատոմսն ու երաժշտական կոլորիտը


Ագոպ «Always On". հաջողված աշխատանքի բաղադրատոմսն ու երաժշտական կոլորիտը
Հունիս 22 20:00 2017

Երգերի չքնաղ կոլորիտը, դրականն յուրահատուկ կերպով արտահայտելու ձևը, տարբերվող ռիթմերն ու սեփական աշխատանքից ստացած աներևակայելի հաճույքը. այս ամենը բնութագրում է Ագոպին (Ֆրեդ Ազիլազյան): Թերևս շատերը կհիշեն "You Light Up My Way" երգը, որը միանգամից գրավեց համացանցն, ու, կարելի է ասել, մեծ աժիոտաժ առաջացրեց ոչ միայն եվրոպացի, այլև հայ հանրության մեջ: Այն ժամանակ Agop բեմական անվամբ հանդես եկող երգիչը եկավ կոտրելու կարծրատիպերն ու ապացուցելու, որ երաժշտությունը չունի սահմաններ, լեզվամտածողություն, սահմանափակումներ ու տարանջատումներ: Եթե քո մտքին դուդուկի նվագակցությամբ երգ գրելն ու երգելն է, ապա պետք է անել դա՝ առանց որևէ ավելորդ բաների մասին մտածելու:

Երգիչ, երգահան, «Օլիմպիկ Մարսելի» մոլի երկրպագու, լրագրող բազմաթիվ սպորտային մեդիաներում. այս ամենը Ագոպը համադրում է սիրով, առանց որևէ ջանք խնայելու:

Pop, Folk, Electronic ոճերում ստեղծագործող երաժիշտն այս ասպարեզում արժանացել է Եվրոպա 1-ի մրցանակի՝ «Երիտասարդ տաղանդ» անվանակարգում:

Հեղինակ-կատարողը կեսկատակ-կեսլուրջ ֆանտաստիկորեն է վերաբերում իր աշխտանքին, անում է այն, ինչ սիրում է, այն մարդկանց համար, ովքեր հավանում են ու ցանկանում շարունակություն:



loading...