Մայրը հյուրընկալված տղային քնեցրել է իր անչափահաս աղջկա ննջարանում. Pastinfo.am


Մայրը հյուրընկալված տղային քնեցրել է իր անչափահաս աղջկա ննջարանում. Pastinfo.am
Հունիս 22 20:50 2017

Օրեր առաջ անդրադարձել էինք Լոռու մարզում անչափահաս աղջիկա բռնաբարության դեպքի մասին ահազանգին:
Մեր հասարակության մեջ նման դեպքերը մտահոգիչ են դառնում, քանի որ վերջին շրջանում աճ է նկատվում ոչ միայն ընդհանրապես սեռական բնույթի հանցագործությունների, այլ նաեւ անչափահասների նկատմամբ դրսեւորվող նման ոտնձգությունների։ Ի՞նչն է պատճառը, ինչպե՞ս մեր երեխաներին, դեռահասներին ապահովագրենք նման ոտնձգություններից։ Առավել մտահոգիչ է, երբ երեխաները սեռական ոտնձգության են ենթարկվում ընտանիքի ներսում։


Մեր տեղեկությունների համաձայն՝ Լոռու մարզում տեղի ունեցած դեպքը եւս դրա մի դրսեւորումն է. այս անգամ անչափահաս հայտնվել մոր ծուղակում։ Գիտակից մայրը իր անչափահաս աղջկա ննջարանում է քնեցրում իրենց տանը հյուրընկալած տղային:
Աղջիկը 12-րդ դասարանի աշակերտուհի է և գիշերը երիտասարդի կողմից սեռական ոտնձգության փորձ է տեղի ունեցել։ Աղջկա վրա կան բռնության հետքեր, ի դեպ՝ վնասվածքներ են հայտնաբերվել նաեւ տղայի վրա, որոնք բացառված չէ, որ առաջացել են դիմադրության ժամանակ, սակայն դատաբժիշկների նախնական զննման արդյունքներով բ բռնաբարություն տեղի չի ունեցել։


Գիշերվա կատարվածի մասին ահազանգել է աղջնակը, իսկ մայրը, ի զարմանս, իր իսկ աղջկա դիրքորոշմանը հակասող վարքագիծ է դրսեւորում՝ պնդելով, թե ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ։ Եւ սա այն դեպքում, երբ մայրը քրեական գործով հանդես է գալիս որպես անչափահասի ներկայացուցիչ։
Մոր և անչափահաս աղջկա ցուցմունքների իսկությունը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն կարծում ենք այստեղ լուրջ անելիքներ ունեն խնամակալության ինստիտուտները։ Եթե անգամ՝ հիմնավորվի, որ աղջկա նկատմամբ որեւէ ոտնձգություն չի եղել, սակայն ինքնին այն հանգամանքը, որ մայրն իր դեռահաս աղջկա ննջարանում է քնեցրել տղայի, ու ակնհայտորեն դստերը հակասող ցուցմունքներ է տալիս՝ լինելով նրա ներկայացուցիչը։ Լուրջ մտահոգության առարկա է եւ, հուսանք, իրավասու ՀԿ-ները եւս հարցի նկատմամբ հետաքրքրություն կցուցաբերեն։

Աղբյուր` Փաստինֆո



loading...