Պարզվում է՝ ամբողջ կյանքում սխալ ենք կտրում տորթը․ինչպես այն կտրել գիտականորեն հիմնավորված ձևով (տեսանյութ)


Պարզվում է՝ ամբողջ կյանքում սխալ ենք կտրում տորթը․ինչպես այն կտրել գիտականորեն հիմնավորված ձևով (տեսանյութ)
Հունիս 22 20:44 2017

Համոզված ենք, որ եթե հենց հիմա ձեզ առաջարկեն տորթ կտրել, ապա այն կկտրեք եռանկյունաձև։

Տորթը եռանկյունաձև կտրելը համարվում է դասական մեթոդ։ Սակայն, պարզվում է, գիտությունն ապացուցում է, որ տորթ կտրելու այս տարբերակը սխալ է։

Բրիտանացի գրող Ալեքս Բելոսը տորթը կտրելու համար կիրառում է անգլիացի գիտնական, աշխարհագրագետ, դիֆերենցիալ հոգեբանության հիմնադիր Ֆրենսիս Գալտոնի տեսությունը, որն արդեն 100 տարվա պատմություն ունի։ Բելոսը Գալտոնի մեթոդն անվանում է «մաթեմատիկորեն կատարյալ»։