ՄԱԿ-ին անհանգստացնում է ԼՂ շփման գծում տիրող իրավիճակը. հայտարարություն


ՄԱԿ-ին անհանգստացնում է ԼՂ շփման գծում տիրող իրավիճակը. հայտարարություն
Հունիս 22 20:06 2017

ՄԱԿ­ ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

« Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը նրանք արել են հունիսի 19-ին տարածաշրջանային վերջին այցից հետո: Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը շփման գծում՝ հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնց արդյունքում, ցավոք, եղել են զոհեր:

Մենք արձագանքում ենք նրանց՝ կողմերին ուղղված կոչին. այն է խուսափել լարվածության հետագա աճից եւ ձեռնարկել միջոցներ լարվածությունը նվազեցնելու համար:

Մենք նաեւ միանում ենք համանախագահներին `կոչ անելով կողմերին վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված վստահության և քաղաքական կամքի վրա:

Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին »,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ՝ Ֆարհան Հաքի հայտարարության մեջ: