Չելսին Բոնուչիի տրանսֆերի համար կվճարի 55 մլն եվրո


Չելսին Բոնուչիի տրանսֆերի համար կվճարի 55 մլն եվրո
Հունիս 22 19:46 2017

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին հետաքրքրել է Լոնդոնի «Չելսիին»,- տեղեկացնում է «Calcio Mercato»-ն:

«Ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել 30-ամյա ֆուտբոլիստին:

Անգլիական ակումբը պատրաստվում է Իտալիայի ազգային հավաքականի պաշտպանի տրանսֆերի դիմաց «Յուվենտուսին» վճարել 55 մլն եվրո: