Վիգեն Սարգսյանն ընդունել Է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիների


Վիգեն Սարգսյանն ընդունել Է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիների
Հունիս 22 19:38 2017

Հունիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ծանոթանալով ներկայացված խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։