Դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել. հակառակորդը 4 զոհ է տվել


Դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել. հակառակորդը 4 զոհ է տվել
Հունիս 22 19:15 2017

Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո: