Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Սերբիա


Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Սերբիա
Հունիս 22 17:03 2017

Հունիսի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սերբիա, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Արտգործնախարարը ներկա է գտնվելու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնի ստանձնման արարողությանը։