ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել


ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել
Հունիս 22 16:25 2017

Ամերիկյան Լուիզիանա նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել հանկարծակի ջրհեղեղից: Դրա պատճառն է դարձել ուժեղ արևադարձային փոթորիկը, որը վրա է հասել տարածաշրջանում: Հատուկ ծառայությունների բարձր պատրաստվածության մասին որոշում է ընդունել նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
«Բոլոր փրկարարական ծառայությունները պատրաստ են արտակարգ իրավիճակում արձագանք տալուն»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Звезда» հեռուստաընկերությունը:

Էդվարդսը հավելել է, որ պետական ծառայությունները պատրաստ են օգնություն ցույց տալ տուժածներին, եթե այդպիսիք լինեն, ինչպես նաև արձագանքել փոփոխվող հանգամանքներին: Բացի դրանից նահանգապետը դիմել է բնակիչներին: Նա խնդրել է նաև ինքնուրույն պատրաստվել տարերքի հնարավոր փոփոխություններին:



loading...