Պայթյուն է որոտացել Աֆղանստանի բանկի մոտ. 25 մարդ զոհվել է


Պայթյուն է որոտացել Աֆղանստանի բանկի մոտ. 25 մարդ զոհվել է
Հունիս 22 17:54 2017

Աֆղանստանում` Լաշքարգահի բանկի մոտ ավտոմեքենայի հերթական պայթյունի հետեւանքով 29 մարդ զոհվել է, մոտ 50 մարդ վիրավորվել, փոխանցում է Tolo News հեռուստաալիքը:

Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 12-ին. մի խումբ զինված մարդիկ հարձակվել են New Kabul Bank-ի մասնաճյուղի վրա: Պայթյունը տեղի է ունեցել, երբ զինծառայողները եւ քաղաքացիական անձինք բանկ են եկել աշխատավարձ ստանալու: