Արա Աբրահամյանի կառուցած եկեղեցու նկարիչները 7 ամիս է՝ չեն կարողանում ստանալ իրենց վարձատրությունը


Արա Աբրահամյանի կառուցած եկեղեցու նկարիչները 7 ամիս է՝ չեն կարողանում ստանալ իրենց վարձատրությունը
Հունիս 22 15:28 2017

Hetq.am-ը գրում է. Երևանում կառուցվող ռուսական եկեղեցու ներսում որմնանկարներ անող նկարիչների խումբն արդեն 7 ամիս է՝ չի կարողանում ստանալ իր կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը:

Նրանցից Արմեն Անտոնյանը «Հետք»-ին պատմեց, որ անցյալ տարի 8 հոգանոց նկարիչների խմբով աշխատել են Իսակովի պողոտայում կառուցվող Սուրբ Խաչ ռուս ուղղափառ եկեղեցում՝ որմնանկարներով նկարազարդել այն: Աշխատանքները 2016 թվականի դեկտեմբերին ավարտել են, սակայն ստացել են իրենց կատարած աշխատանքի 50 տոկոսից պակաս վարձատրություն:

Արմեն Անտոնյանը

Դրանից հետո եկեղեցու համար պատասխանատու անձինք մշտապես խոստումներով ձգձգել են վարձատրությունը, և արդեն 7-րդ ամիսն է՝ նկարիչները սպասում են խոստացված գումարներին:

Արմենի խոսքով՝ նկարիչների իրենց խմբին 1 մլն ռուբլի (17 հազար դոլարի սահմաններում) վարձատրություն դեռ պետք է տան:

Եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով: Նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Սերյոժա Աբրահամյանն էլ վերահսկել է շինարարական աշխատանքները: Աբրահամյանների «Սոգլասիյե-Արմենիա» ՍՊԸ-ն էլ իրականացրել է եկեղեցու շինարարությունը: 2015թ. ապրիլին օծվել են եկեղեցու զանգերն ու խաչերը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: