ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է համաքաղաքացիներին խուճապի չմատնվել


ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է համաքաղաքացիներին խուճապի չմատնվել
Հունիս 22 14:51 2017

Հունիսի 22-ին՝ ժամը 22:00-ին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Հանրապետության հրապարակ» կայարանում կկայանա «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով վարժանքի փորձը:

Բուն ուսումնավարժության անցկացումը նախատեսվում է հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ին:

Ուսումնավարժության ընթացքում մետրոպոլիտենի շուրջ լինելու է ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի որոշակի կուտակում, ուստի ԱԻՆ-ը հորդորում է համաքաղաքացիներին խուճապի չմատնվել:

Վարժանքի ուսումնական նպատակներն են կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն ստեղծված իրավիճակում, ինչպես նաև կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: