Քիմ Քարդաշյանը պատրաստվում է 3-րդ երեխան ունենալ փոխնակ մոր օգնությամբ


Քիմ Քարդաշյանը պատրաստվում է 3-րդ երեխան ունենալ փոխնակ մոր օգնությամբ
Հունիս 22 14:36 2017

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը  փոխնակ մայր են վարձել երեխա ունենալու համար: Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Զույգը շատ է ցանկանում համալրել ընտանիքը, սակայն Քիմը հղիանալու հարցում մտավախություններ ունի առողջական խնդիրների պատճառով: Նրա նախորդ 2 հղիությունները ծանր ընթացք են ունեցել, և բժիշկները խորհուրդ են տվել ռիսկի չդիմել:

Զույգը փոխնակ մորը վճարելու է 10 ամսվա համար՝ յուրաքանչյուր ամիս 4,5 հազար դոլար: Եթե երեխաների քանակը 1-ից ավելի լինի, ապա յուրաքանչյուրի համար կվճարեն ևս 5 հազարական դոլար: Նրան հավելյալ կվճարեն, եթե հղիության արդյունքում առողջական խնդիրներ ձեռք բերի: Բացի այդ՝ 68 հազար դոլար էլ Քարդաշյանները վճարելու են գործակալությանը, որտեղից վարձում են փոխնակ մորը: Նրանք նաև պարտավորվելու են ծնողական պատասխանատվություն ստանձնել, եթե հանկարծ առողջական խնդիրներով երեխա կամ երեխաներ ծնվեն:

Փոխնակ մայրը ևս պարտավորություններ է ունենալու: Նա իր կենսակերպն ամբողջությամբ պետք է հարմարեցնի Քարդաշյանների ցուցումներին: Օրինակ, չպետք է տաք լոգանք ընդունի կամ շոգեբաղնիք գնա, աղբը թափի, մազերը ներկի, հում ձուկ ուտի, կոֆեին պարունակող օրական 1 բաժակից ավելի ըմպելիք օգտագործի: