Ինդոնեզիայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ փոխնախարարին


Ինդոնեզիայի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ փոխնախարարին
Հունիս 22 14:34 2017

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունել է Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Յուդդի Կրիսնանդիին (նստավայրը՝ Կիեւ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալը շնորհավորել է Կրիսնանդիին Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առթիվ եւ հույս հայտնեց, որ դեսպանը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ կատարվելիք անհրաժեշտ քայլերը, որոնց շուրջ ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցության հարցերին, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ: