Գողություն, խարդախություն, մարմնական վնասվածքներ. Ամփոփում է ոստիկանությունը


Գողություն, խարդախություն, մարմնական վնասվածքներ. Ամփոփում է ոստիկանությունը
Հունիս 22 14:13 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 4 դեպք:

Բացահայտվել է գողության 10, խարդախության 5, յուրացման 2, կողոպուտի և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



loading...