Միհրան Պողոսյանը՝ «Քեթրին գրուպ» ՊԵԿ զինված խմբի «այցի» մասին


Միհրան Պողոսյանը՝ «Քեթրին գրուպ»  ՊԵԿ զինված խմբի «այցի» մասին
Հունիս 22 13:46 2017

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ «Քեթրին գրուպ» ընկերությունն իրեն է պատկանում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ի պատասխան այն հարցի, թե ի վերջո ՊԵԿ-ը ստուգումներ արե՞լ է «Քեթրին գրուպում», Միհրան Պողոսյանն ասաց, թե հարցի հասցեատերը ինքը չէ:

«Քեթին գրուպն ունի տնօրեն, եւ նրանք հայտարարություն տարածել են»,- ասաց նա: 

Նշենք, որ տեղեկությունների համաձայն «Քեթրին գրուպ» օրերս այցելել էր ՊԵԿ զինված խումբը եւ առգրավել տարբեր նյութեր, համակարգիչներ:

Ինչ վերաբերում է կառավարության գործունեության ծրագրին, ապա Պողոսյանը հայտարարեց, թե այն ընթեցրել է, իսկ հարցեր չունի, որովհետեւ խմբակցությունում քննարկումներ եղել են: