Երևակայական «հաջողություններ» հորինելը Բաքվի համար կենսաձեւ է դարձել. Սենոր Հասրաթյանը՝ անօդաչու խոցելու լուրի մասին


Երևակայական «հաջողություններ» հորինելը Բաքվի համար կենսաձեւ է դարձել. Սենոր Հասրաթյանը՝ անօդաչու խոցելու լուրի մասին
Հունիս 22 17:41 2017

Ադրբեջանի ռազմաքաղաքական ճամբարում երեւակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կողմից այսօր տարածված հերթական ապատեղեկատվությանը:

«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետեւ «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»:

Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարեւան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երեւակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգեւորվելը դարձել է կենսաձեւ: Հետեւություն. ընդունել ըմբռնումով եւ չխաբվել»,-գրել է նա:



loading...