Սոս Ջանիբեկյանը հրապարակել է սիրելիի լուսանկարը


Սոս Ջանիբեկյանը հրապարակել է սիրելիի լուսանկարը
Հունիս 22 13:14 2017

Սոս Ջանիբեկյանին եւ նրա ընկերուհուն՝ Մադոննա Հարությունյանին, հազվադեպ միասին կտեսնես: Նրանք չեն սիրում իրենց սերը ի ցույց դնել նաեւ սոցցանցերում:

Բայց դերասանը երբեմն Instagram-ի իր բաժանորդների հետ կիսվում է սիրելիի լուսանկարերով: Սոսը նոր լուսանկար է հրապարակել, որում Մադոննան պատկերված է ուսերին մեծ շալ գցած: Դերասանը որեւէ կերպ չի մեկնաբանել այն:

Նշենք, որ Մադոննան 23 տարեկան է, երեւանյան բրենդային խանութներից մեկում աշխատում է որպես մենեջեր։ Բացի այդ, հանդես է գալիս նաեւ որպես մոդել եւ ոճաբան, կազմակերպում ֆոտոսեսիաներ, ինչպես նաեւ ուժերը փորձում որպես հաղորդավար՝ ԱրմՆյուզ հեռուստաընկերությունում: