Գիշերները ձեր քունը չի՞ տանում հա.Մարուքյանը՝ Բաղդասարյանին


Գիշերները ձեր քունը չի՞ տանում հա.Մարուքյանը՝ Բաղդասարյանին
Հունիս 22 12:34 2017

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը թերահավատ է՝ 2018թ.-ի ապրիլից հետո «Ելք» խմբակցությունը կպահպանվի, թե կարժանանա «Ժառանգության» ճակատագրին:

Այսօր՝ հունիսի 22-ին, Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Վահրամ Բաղդասարյանի այս խոսքերը հունից հանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան, վարման կարգով արձագանքելով, նախ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հիշեցրեց, որ ԱԺ-ն «հիմնարկ չէ, Բաբլոյանն էլ՝ դիրեկտորը»։ «Պարոն Բաբլոյան, մենք ձեր աշխատողները չենք, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների ելույթին, որ անդրադարձաք «Լուսավոր Հայաստանին», «Քաղաքացիական պայմանագրին», գիշերները ձեր քունը չի՞ տանում հա, որ «Ելք» դաշինքը միասնական է, չի քանդվում, երազո՞ւմ եք, որ մի բան լինի, չի լինելու, մի անհանգստացեք, ձեր կուսակցության մասին մտածեք, որ օրը իշխանություն չունենաք էդքան անդամ չեք ունենալու, կարող է՝ մի հինգ հոգի մարդ մնաք էդտեղ։ Մեր դարդով մի տառապեք»,-ասաց նա։

Վարման կարգով արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ փորձելով սրբագրել իր նախորդ ելույթը․ «Ցավում եմ որ գործընկերներս լավ չեն հիշում այն մեջբերումները, որ դա վերաբերվում էր հեղինակությանը, որ կվախենան մենակ մութ պադյեզներով բարձրանալ։ Իսկ «Լուսավոր Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված կուզենայի ասել հետևյալը՝ համբերեք մինչև 2018 թվականը»։



loading...