ՀՀԿ-ն ու Ս.Սարգսյանը կարիք ունեն բացատրելու, թե ինչ առնչություն ունեն Վահրամ Խոռխոռունու և Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում ծեծի կապացությամբ.Փաշինյան


ՀՀԿ-ն ու Ս.Սարգսյանը կարիք ունեն բացատրելու, թե ինչ առնչություն ունեն Վահրամ Խոռխոռունու և Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում ծեծի կապացությամբ.Փաշինյան
Հունիս 22 12:31 2017

Կառավարության գործունեության հնգամյա գործունեության ծրագիրը քվեարկության ներկայացնելուց առաջ խորհրդարանում կրկին բանավեճ սկսվեց։ Հիշեցնենք, որ վիճում էին  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն  ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ապա վարման կարգով ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթին, որտեղ վերջինս ակնարկեց, որ նորաթուխ քաղաքական գործիչները կարող են դալաններում ծեծի ենթարկվել:

«Պադյեզդների վերաբերյալ ունեցած Վահրամի ելույթից հետո ՀՀԿ-ն ու իր ղեկավար Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու, թե ինչ առնչություն ունեն իրենք Վահրամ Խոռխոռունու և Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում ծեծի կապացությամբ։ Եվ եթե մեզ նման բան են հիշեցնում, ես էլ ՀՀԿ ղեկավարին ուզում եմ հիշեցնել Ռումինիայի ղեկավար Չաուշեսկոյի ճակատագրի մասին»,- հայտարարեց Փաշինյանը: 

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը զգուշացրեց, եթե պատգամավորները շեղվեն վարման կարգից, ապա ստիպված է անջատել խոսափողները։



loading...