ԱԺ արտահերթ նստաշրջան՝ հուլիսի 6-ին


ԱԺ արտահերթ նստաշրջան՝ հուլիսի 6-ին
Հունիս 22 12:31 2017

ԱԺ 49 պատգամավորների նախաձեռնությամբ, հուլիսի 6-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նշել է, որ  արտահերթ նստաշրջանի օրակարգում 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն է, ինչպես նաև պետական մարմինների մի շարք հաշվետվություններն ու հաղորդումները: