Կարապետյանին ընտրակաշառքի փաստեր փոխանցվեց


Կարապետյանին ընտրակաշառքի փաստեր փոխանցվեց
Հունիս 22 12:23 2017

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ, վարման կարգով ելույթ ունեցավ, եւ վարչապետ Կարեն Կարապետյանին ընտրակաշառքի մասին փաստեր փոխանցեց:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ընդդիմադիրների այն պնդումներին ի պատասխան, թե ընտրություների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել, հորդորել էր փաստեր ներկայացնել:

«Պարոն վարչապետ, հետևելով ձեր հորդորին՝ ձեզ եմ փոխանցում մի փաթեթ, որի փաստաթղթերը գտնվել են ՀՀԿ շտաբից դուրս բերված աղբարկղում գտնված ծրարից, որոնք վկայում են, որ ՀՀԿ շտաբները զբաղվել են ընտրակաշառքի զանգվածային բաժանմամբ: Անուն ազգանուններով, հեռախոսի համարներով, հասեցներով: Սա հանձնված է իրավապահներին, հարուցված է քրեական գործ: Գործի ծածկադմփոց չանելու դեպքում, հավանաբար կլինեն մի քանի ազատազրկվածներ, այդ թվում՝ այստեղ նստած անձանց թվում»,- նշեց Արարատ Միրզոյանը: