Շշով կտամ, պոդյեզդի մակարդակ ես ուզում, արի գնանք խոսենք. Փաշինյանն ու Բաղդասարյանը վիճեցին


 Շշով կտամ, պոդյեզդի մակարդակ ես ուզում, արի գնանք խոսենք. Փաշինյանն ու Բաղդասարյանը վիճեցին
Հունիս 22 11:47 2017

Պետք է ասեմ, որ ընդդիմադիր երկու դաշտը հավասարվեց, երկուսն էլ ընդդիմություն են, չգիտեմ՝ այս մի գիշերվա մեջ ինչ է եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի նկատի ունենալեով «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցություններին։

Նրա խոսքով՝ ինքը  տպավորություն է ստացել, որ որոշ քաղաքական գործիչներ ընդհանրապես չեն կարդացել կառավարության ծրագիրը. «Որովհետև խոսում են, թե տարածքների համաչափ զարգացման մասին բան չկա, կամ խոսում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված, ի նկատի ունեցեք, այս ամբողջ ծրագիրը խոսում է մեր անվտանգության ու առաջընթացի մասին»:

«Պարոն Փաշինյան, Ձեր դիրքորոշումը Ղարաբաղում, երբ որ մենք շրջում էինք սահմաններում, և Ձեր հիացմունքը, թե մենք ինչպես ենք հզորացրել սահմանները, մենք ինչպես ենք կարողացել այդ սարքավորումները տեղադրել, այստեղ լրիվ այլ ելույթներ եք ունենում, դա ընդունելի չէ», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Անդրադառնալով «իրոնիայով» խոսող քաղաքական գործիչներին, Բաղդասարյանն ասաց, որ ակամայից հիշում է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանիի «պոդյեզդի» պատմությունը։

«Ես խնդրում եմ, այդ հոգնանքով խոսող նորաթուխ քաղաքական գործիչները, որոնք որ փարձառու վարչապետի կամ կառավարության մասին խոսում են հեգնանքով, նրանք հիշեն այդ պոդյեզդի պատմությունը, դա շատ վտանգավոր պատմություն է», - ասաց նա։

Այս խոսքին տեղից արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանն էլ պատասխանեց. «Դու նորաթուխ չես, է՜, դու բավականին փորձառու ես»։

Արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արա Բալոյանը. «Վահրա՜մ, Նիկո՜լ, Վահրա՜մ, Նիկո՜լ, մի րոպե»։

«Նիկոլ, քո մասին չէր, խի՞ ես վեր ունում», - լոռեցու բարբառով ասաց Բաղդասարյանը։

«Մեր մասին տենց չխոսես, շշով կտամ վապշե, պոդյեզդի մակարդակ ես ուզում, արի գնանք խոսենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Կարգի հրավիրեք էս երիտասարդին», - արձագանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։