ԱԺ-ն ընդունեց կառավարության 2017-2022 թթ ծրագիրը


ԱԺ-ն ընդունեց կառավարության 2017-2022 թթ ծրագիրը
Հունիս 22 11:46 2017

ԱԺ-ը 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած 2017-2022 թվականների ծրագիրը։

Կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։

 Քվեարկությունից հետո Հանրապետական խմբակցության պատգամավորների շարքերից ծափահարություններ հնչեցին: