«Առավոտ». Մենք պատրաստ ենք համագործակցել նույնիսկ տիկին Փոստանջյանի հետ. Նաիրա Նահապետյան


«Առավոտ». Մենք պատրաստ ենք համագործակցել նույնիսկ տիկին Փոստանջյանի հետ. Նաիրա Նահապետյան
Հունիս 22 11:21 2017

«Առավոտ»-ը զրուցել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

-Տիկին Նահապետյան, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը լրագ­րողների հետ զրույցում ասաց, որ երևա­նի տրանսպորտի այսօրվա վիճակը իրենք չեն ստեղծել, ժառանգել են: 2009 թվա­կանից քաղաքը կառավարում է ՀՀԿ-ն: Ին­չո՞ւ ՀՀԿ-ն չի հաջողում ութ տարում լուծել քաղաքային տրանսպորտի խնդիրը:

-Պարոն Արեյանը ճիշտ է ասում և ժառանգել ասելով նկատի ունի տրանսպորտի խնդրի ժամանակագրությունը: Չեմ կարծում՝ կլինի որևէ բանական մարդ, ով կասի, որ 2009-ից առաջ տրանսպորտի խնդիրը Երևանում լուծված է եղել: Մենք այն ժառանգել ենք դեռևս հետսովետական տարիներից: Ավելին՝ հետ գնալով կտեսնենք, որ այս ընթացքում տրանսպորտի կարգավորման մի քանի բարեփոխումային ծրագիր է իրականացվել, իսկ դրան զուգահեռ տեղի են ունեցել գլո­բալ փոփոխություններ, հիմնականում տրանսպորտի քանակի ավելացման առումով: Իհարկե, զգալի արդյունքներ այս ոլորտում մենք կտեսնենք ապագայում, սակայն ասել, թե այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, մեղմ ասած, ճիշտ չէ: Ես էլ, որպես երևանցի, անհամբեր եմ բարե­փոխված տրանսպորտային համակարգ տեսնելու, սակայն այդ ուղղությամբ աշ­խատանքը տարվում է, և պետք է նշեմ՝ ամենօրյա ու հետևողական աշխատանք է տարվում:

-«Երկիր Ծիրանի» կուսակցության նա­խագահ Զարուհի Փոստանջյանը խոստանում էր դժոխքի վերածել իշխող ուժի ներկայացուցիչների կյանքը: Ավագանու առաջին նիստին Ձեզ դժոխքում զգացի՞ք: Ո՞նց եք պատկերացնում ավագանիում ներկա­յացված մյուս ուժերի հետ աշխատանքը:

-Տիկին Փոստանջյանի հայտարարու­թյանը ժպիտով եմ վերաբերվում: Դժվար է լուրջ ընդունել, առավել ևս լրջորեն քննարկել ու մեկնաբանել էմոցիոնալ արտա­հայտությունը: Իսկ եթե վերլուծենք այդ միտքը, կհասկանանք, որ նման մտքի հե­ղինակը չի կարող լինել կոնստրուկտիվ դաշտում: Երևան քաղաքը կարոտ է ամե­նօրյա կառուցողական աշխատանքի ու անընդհատ բարեփոխման: Սա պատկե­րացումների և ընկալումների խնդիր է: Ամեն դեպքում, չեմ կարծում՝ «Երկիր Ծի­րանի» խմբակցության հետ համագործակ­ցության բոլոր հնարավորությունները սպառված են: Հանուն Երևանի ու երևանցու մենք պատրաստ ենք համագործակցել նույնիսկ տիկին Փոստանջյանի հետ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...