«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի գրպանից կասկածելի փաթեթ են գտել՝ դեղահաբերով


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի գրպանից կասկածելի փաթեթ են գտել՝ դեղահաբերով
Հունիս 22 11:11 2017

Հունիսի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ս.-ին հավաքակայանում անձնական խուզարկության ենթարկելու ժամանակ վերջինիս ջինսե տաբատի ներսի կողմի ձախ հատվածից հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել են 2 հատ ամբողջական օվալաձև սպիտակ գույնի դեղահաբեր և նույնանման դեղահաբի մանրացված կտորներ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր. կատարվում է հետաքննություն: