Գնացեք ապտեկայից առեք, ստուգեք. Դերժավայի Արկադի


Գնացեք ապտեկայից առեք, ստուգեք. Դերժավայի Արկադի
Հունիս 22 11:09 2017

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը հերքում է, որ ՍԱՊԾ-ն ստուգումներ է սկսել իրեն պատկանող «Սլավ Գրուպ» ընկերությունում, քանի որ վերջինիս կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայել է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը:

«Նման բան չկա: Դու նման բան տեսե՞լ ես, որ էդ հարցը տալիս ես: Գնացեք ապտեկայից առեք, ստուգեք», - ԱԺ-ում լրագրողներին ասաց նա՝ այդ խոսակցությունները դատարկ լրագրողական ինտրիգներ բնութագրելով: Արկադի Համբարձումյանը խուսափում էր իրեն տրվող հարցերից, հայտարարելով, թե «պարապ» ե՞ք մնացել:

Արկադի Համբարձումյանն ասաց, թե  ՍԱՊԾ-ն երբեք ստուգում չի անցկացրել ընկերությունում՝ պնդելով, որ այնտեղ ամեն ինչ կարգին է. «Աշխատում ենք, լավ պետքա լինի», - ասաց նա: