«Հրապարակ». Նախընտրական կրքեր Տնտեսագիտական համալսարանում. առճակատում է առաջացել համալսարանի ռեկտորի և արհկոմի նախագահի միջև


«Հրապարակ». Նախընտրական կրքեր Տնտեսագիտական համալսարանում. առճակատում է առաջացել համալսարանի ռեկտորի և արհկոմի նախագահի միջև
Հունիս 22 10:13 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 30-ին Հայաստանի պե­տական տնտեսագիտական համալսարանում արհմիութենական կոմիտեի ընտրություններ են: Էլ ինչ ընտրություններ՝ առանց ինտրիգների և «ճակատամարտե­րի»: Այժմ առճակատում է առաջացել համալսարանի ռեկտորի և արհկոմի նախագահի միջև: Վերջինս կարծում է, որ ռեկտորը բռնապետական մեթոդներ է բանեցնում՝ իրեն «գահընկեց անելու» և իր ուզած թեկնածուին անց­կացնելու համար:

«Եվ ներսից, և դրսից ռեկտորն ու պրոռեկտորները, որոնք չեն հանդիսա­նում արհմիութենական կազմակեր­պության անդամներ, ընտանիքների անդամների հետ, ովքեր աշխատում են ինստիտուտում, ճնշումներ են գործադրում ֆակուլտետների, դե­կանատների վրա և ուզում են իրենց հունով տանել: Դեկաններին հանձնա­րարական է տրվել՝ հարցը չլուծելու դեպքում ձեր պաշտոններից կհրա­ժարվեք: Ինձ չեն ասել, որ ռեկտորն է ասել, բայց ասել են՝ վերևներից ասել են»,- ահազանգում է տնտեսագիտու­թյան ամբիոնի դոցենտ, արհկոմի նախագահ Գրիգոր Տերտերյանը՝ ընդգծելով, որ այս պրոցեսներում կա նաև դրսի գործոնը:

«Խոսքը վերաբերում է նրան, որ նրանցից և ոչ մե­կը, իրավունք չունենալով մասնակցել արհմիութենական կազմակերպու­թյան գործունեությանը, կոնֆերանսի պատգամավորների ցուցակներ են ինքնակամ կազմում և կոնֆերանսն ուզում են իրենց հունով տանել»։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: