«Հրապարակ». Թվում էր` ամենից պարտաճանաչը հանրապետականները պետք է լինեին


«Հրապարակ». Թվում էր` ամենից պարտաճանաչը հանրապետականները պետք է լինեին
Հունիս 22 10:02 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թվում էր, թե Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ամենից պարտաճանաչն ու հարգալիցը պետք է հանրապետականները լինեն, սակայն ծրագրի քննարկման մեկնարկից շատ չանցած՝ ԱԺ դահլիճի ՀՀԿ-ական հատվածը նկատելիորեն նոսրացավ, մինչդեռ Կարեն Կարապետյանն ու կառավարության ողջ կազմը երեկ առավոտից մինչ երեկո խորհրդարանում էին։

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ, երբ խորհրդարանի դատին էր ներկայացվում կառավարության ծրագիրը, օդիոզների մեծ մասը տանջանք-տառապանքի գնով նստում էր դահլիճում։ Զուգադիպություն էր, թե ոչ, սակայն Հովիկ Արգամիչի որդին նույնպես ներկա չէր երեկվա նիստին»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: