Խոշոր վթար Սպիտակի ոլորաններում. «Մասիս Տոբակո»-ին պատկանող վրացական համարանիշներով բեռնատարը շրջվել է (լուսանկար)


Խոշոր վթար Սպիտակի ոլորաններում. «Մասիս Տոբակո»-ին պատկանող վրացական համարանիշներով բեռնատարը շրջվել է (լուսանկար)
Հունիս 22 09:32 2017

Լոռու մարզում, հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտասկի ոլորաններում «Ծաղկունք» ռեստորանային համալիրի դիմաց, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ-ի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տվյալներով, վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է եւ մեքենան բարձված է ծխախոտով եւ այն տեղափոխվում էր «Մասիս Տոբակո» ընկերություն: Վիրավորին, մինչ փրկարարների ժամանումը, օգնություն են ցուցաբերել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին պատկանող «Ծաղկունք» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու այդ պահին նշված վայրով անցնող քաղաքացիները: