Վթարի պատճառով 10-24 ժամ ջուր չի լինելու Ստեփանավան քաղաքում եւ Գեղարքունիքի մարզում


Վթարի պատճառով 10-24 ժամ ջուր չի լինելու Ստեփանավան քաղաքում եւ Գեղարքունիքի մարզում
Հունիս 22 09:13 2017

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին.

1. Ս.թ. հունիսի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Ստեփանավան քաղաքի` 3-րդ, 4-րդ միկրոշրջանների, Ռումինական, Պրոմեթեւս, Ամերիկական թաղամասերի, Նժդեհի փող. 15, 17 համարների, Մեղապարտի փող. 8, 28 համարների, Վիրահայոց, Դեսինի, Թելմանի, Չարենցի, Թումանյան, Մխիթար Սպարապետի, Սուրբ Վարդան, Սուրբ Նշան փողոցների եւ հարակից տարածքների,

2. Ս.թ. հունիսի 22-ին ժամը 09.00-ից մինչեւ հունիսի 23-ը 09.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա համայնքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: